Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 4-ին արտահերթ նիստ կգումարի

ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 4-ին արտահերթ նիստ կգումարի
04.09.2017 | 13:54

ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 4-ին արտահերթ նիստ կգումարի Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկման հետ կապված՝ ասվում է ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության հայտարարության մեջ: «Դեսպան Հեյլին և նրա գործընկերները Ճապոնիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և Հարավային Կորեայից ՄԱԿ ԱԽ արտահերթ նիստ են պահանջել, որը տեղի կունենա բաց դահլիճում՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայում վերջին միջուկային փորձարկման:

ԱԽ նիստը կանցկացվի վաղը՝ երկուշաբթի, սեպտեմբերի 4-ին առավոտյան 10:00-ին»,- ասվում է հայտարարության մեջ: Սեպտեմբերի 3-ին Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին:

Դիտվել է՝ 650

Մեկնաբանություններ